Զըրույց կա, թե Պիերուսի
Աղջիկները անըզգամ
Ձեն տըվեցին Ոլիմպոսի
Մուզաներին մի անգամ։
5
«Եկե՜ք, ասին, թե կարող եք,
Մեզ հետ երգի մըրցության…»
Ու էնքան էր [լիրբ, համարձակ]
Նըրանց կոչը մարտական,
Որ անմահներն՝ առած իրենց
10
Քընարները ոսկելար՝
Ցած ճախրեցին Ոլիմպոսի
Բարձունքներից վեհափառ։
Ծավալվեցին վեհ երգերը…
Ու, ճըգնելով, նրանց մոտ
15
Պիերուսի աղջիկները
Ճըղճըղացին անամոթ։
Ճըղճըղացին՝ ինչպես [անմիտ]
Կաչաղակներ լեզվագար.
Եվ երբ լռեց երգն ու ճիչը,
20
Հանգավ վեճը ու պայքար,