Հանդես էր կազմել Հերովդես արքան
<1 անընթ.> հովտում։
[Եվ թռչում էր նա] նժույգը հեծած թագակիր,
գոչում,
[ձայն էր] տալիս․
5
և [գոչում էր նա]… ձայնով—
— Լսի՛ր, լեգեոն, Կեսարի ծառա,
աստվածային նորա հրամանով
արձակում եմ քեզ ազգերի վրա։
Գնացեք, ինչպես [հզոր] առյուծներ,
10
ուր… ոչխար անարգ հոտի մեջ,
ջարդեցեք և մանուկ, և ծեր։
Եվ թող Հռովմի փառք հավերժական
[փայլի] [սարսափով], տիրի արևի ելքից
մինչև մուտ…
Գոչում էր այսպես Հերովդես արքան։
15
Դուք մի՛ խռովեք, և թող ձեր հոգուն
չըտիրեն բնավ երկյուղ ու կասկած,
Տալիս եմ ահա ձեզ խաղաղություն,
որ չի ճանաչել աշխարհքը [երբեք]։
Ժամանակն հասավ—շուտով ես կերթամ,
20
Աշխարհքն այլևս տեսնելու չէ ինձ,
բայց դուք կըտեսնեք—մինչև [հավիտյան,]
ես չեմ բաժանվիլ երբեք ձեզանից։