Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/198

Այս էջը հաստատված է
1899
ԹՌԼՈՆՆ ՈՒ ՄՈՒԿԸ

Թռլոնն իջավ խոր ծըմակից,
Մուկը ելավ գետնի տակից,
Պատահեցին ու սեր արին.
     — Ո՛հ, առանց քեզ
5 Չեմ ապրիլ ես,
Ասավ մուկը սիրահարին։
Թռչնի քնքուշ սիրտը մարեց.
Ու շշնջաց ընդարմացած.
— Ես հավիտյան քոնն եմ, հոգիս,
10 Տար, ուր կուզես, տիրիր կյանքիս…
Բայց, ա՜խ, թե ինձ դավաճանես,
Էն ժամանակ ի՞նչ անեմ ես…
— Ինչ ես ասո՜ւմ… դավաճանե՜մ…
Էն էլ ես քեզ… ա՜խ, ի՞նչ անեմ,
15 Էրվում եմ ես—չես հավատում…
Ո՛հ, գութ չունես դու քո սրտում —
Զուր եմ փնտռում, աստված վկա,
Էս կյանքում սեր—չըկա, չըկա…
Ա՜խ, տեր աստված, իմ սրտի մեջ
20 Ինչո՞ւ դրիր այս հուրն անշեջ։

192