Լեզգու սարսափից հալածված հայեր
20
Լըցվել են էն սուրբ, ամուր օթևան,
Չի հասնում էնտեղ լեզգին տընավեր,
Ու խաղաղ երգով թընդում է Սևան.
«Ահաւասիկ ես և մանկունք,
Զոր ետ Աստուած, ալելուեա,
25
Յահէ ձերմէ ո՛չ երկիցուք»…
Իրիկուն է լուռ։ Մըշուշի միջում
Հածում է նավը ժայռերի տակին,
Սովդաքար մարդիկ տեղ են աղաչում.
— Ղոնախ ենք գալիս Սևանա վանքին։
30
«Տե՜ր, արժանի արա անհոգ
Զերեկս զայս խաղաղութեամբ
Եւ անփորձ անցո զմեօք…»
Եկեք հյուրեր օտարական…
Զի Աստուած ընդ մեզ է…
35
— Եկե՜ք, անկասկած, թեպետև լեզգի,
Աստծու տունն է սա, հանգեք դուք խաղաղ,
Էսպես է կարգը մեր հայոց ազգի,
Եկեք մեր օտար եղբայրներ անվախ.
«Մեք երգեսցուք զբան բարի,
40
Զբան բարի հանապազօր,
Եւ որ նըստիք ի խաւարի՝
Լոյս ծագեսցի առ ձեզ հըզօր»։
Զի Աստուած ընդ մեզ է…
Դիզված են վանքի պատերի տակին
45
Եկվոր հյուրերի արկըղները փակ,
Հայի մանուկը խաղում է կողքին,
Լսում է արկղից [զըսպված] աղաղակ…
«Եւ առաքեա առ մեզ, Աստուած,
Զհրեշտակ մեծի քո խորհրդոյ»։
50
Ճըչում է [անմեղ] մանուկն երկյուղից.