Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/205

Այս էջը հաստատված է



       Ծառում փչակ կա,
       Փըչակում մի բուն,
       Էս ո՞վ է եկել
20 Տիրացել թաքուն։
Հա՜յ դու կըկո՛ւ, տըխմար կըկու,
Քանի տըկլոր ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, ծառադ եմ ես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ…
25 Ու չես ասել դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ…
Չես իմացել դու տակավին
Էս աշխարհքի օրենքը հին,
Որ էս երկրում ամենն, ինչ կան,
30 Ինձ համար են, իմ սեփական.
[Ու բարիքը հանուր կյանքի
Ամեն մեկի ու ամենքի
Էն է, որ ողջ լոկ ինձ նայեն
Ու անձնըվեր ինձ ծառայեն…]
35 Ընդդե՞մ ես դու մեր աշխարհքին,
Աստծու կամքին, նըրա կարգին,
Ու, ո՜վ սարսափ՝ ընդդե՞մ ես ինձ,
Քու էդ հոտած, փոքրիկ բնի՞ց…
Ձըգի՛ր շուտով մի հատը ցած,
40 Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
       Գընամ բերեմ
       Ծառը կըտրեմ…
       — Վա՜յ, չըկտրես,
       Աստված սիրես.
45 Էս մինն, ահա,
       Տար քեզ ծառա,
       Միայն թե էդպես
       Մի՛ ջընջիր մեզ
       Բընով-տեղով,
50 Ամբողջ ցեղով։

199