Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/206

Այս էջը հաստատված է



Ասավ, ձըգեց մի հատը ցած,
Ու գելը, հա՛փ, առավ գընաց։

II

       — Վա՛յ-վա՜յ, դու-դո՜ւ
       Իմ լավ կուկու,
55 Ո՞ր սև սարում,
       Ո՞ր անտառում
       Ո՞ր թըփի տակ
       Կորար մենակ…
       Վա՜յ-վա՜յ, դու-դո՜ւ,
60 Իմ խեղճ կուկու…
Էսպես կըկուն իրեն բընում
Բերան-բերան լաց էր լինում։
Մին էլ տեսավ՝ ցինգիր տալով,
Մառ ու մըռայլ, հեթեթալով,
65 Ո՜ր սև սարից, ո՜ր խոր ձորից,
Եկավ դաժան գելը նորից։
       — Էս սարը իմն է,
       Էս ծառը իմն է,
       Ծառում փըչակ կա,
70 Փըչակում մի բուն
       Էս ո՞վ է եկել
       Տիրացել թաքուն…
Հա՜յ դու կըկո՛ւ, տըխմար կըկու,
Քանի տըկլոր ձագ ունես դու։
75 — Երկու հատ ձագ, գերիդ եմ ես…
— Երկու հատ ձագ ցույց կըտամ քեզ.
Ի՞նչ ես ասում էս աշխարհքին,
Աստվածադիր նըրա կարգին,
Որ աշկարա դեմ ես գընում—
80 Քեզ ու գլխու ձագ ես հանում…
Չե՞ս իմանում, որ առանց ինձ
Ձագ չըպիտի դուրս գա ձըվի՞ց…
Հա՜յ չարամիտ դու ավազակ.

200