Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/207

Այս էջը հաստատված է

Ի՜նչ է միտքըդ— երկու հատ ձա՜գ…
85 Ի՜նչ, ուզում ես էստեղ, զոռով
Լըցնես քեզպես կըկուներո՞վ…
[Ասա էլի՜… հետո… հետո…
Հասկանո՞ւմ եք սըրան դուք, տո՜…]
Ձըգի՛ր շուտով մի հատը ցած,
90 Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
       Գընամ բերեմ
       Ծառը կըտրեմ…
       — Վա՜յ, չըկտրես,
       Աստված սիրես։
95 Էս էլ ա՛ռ, տա՛ր,
       Թող մինուճար
       Վերջինը գեթ
       Մընա ինձ հետ…

Աղատ-պաղատ մարիկը սև
100 Երկրորդ ձագն էլ ձըգեց ներքև,
Ու ահաբեկ, մենակ ու խեղճ,
[Նըստեց], սըգաց պաղ բընի մեջ։

       Վա՛յ, վա՜յ
       Վո՛ւյ, վո՜ւյ.
105 Ընչի՞ համար
       Ես, ջըրատար,
       Բուն շինեցի,
       Ձագ հանեցի…
       Գելը տարավ,
110 Տարա՜վ, կերա՜վ.
       Երկո՜ւ, երկո՜ւ,
       Կուկո՜ւ, կուկո՜ւ.

III

Էս միջոցին, կեռիկ-մեռիկ,
Նազով-մազով սանամերիկ

201