Դը՛մ… դը՛մ… դըմա՜կ… ների՜ր, խնդրեմ,
Հանցավոր եմ, ասավ, քո դեմ,
Մեղք գործեցի…
Ես կարծեցի՝
220
Էն անպիտան Աղվեսն ես դու…
Ներողություն, ի սեր աստծու,
Ներիր ու եկ, շուտով գընանք,
Ուտենք, ուտենք, մի լիանանք։
Ճըխում է սիրտս ու թըրթըռում,
225
Թե իմանաս՝ ո՜նց եմ սիրում
Ծըմա՜կ,
Դըմա՜կ…
— Ա՛յ, էդ խոսք է։ Էս մի անգամ
Ներում եմ քեզ, նոր բարեկամ։
230
Բընությունս էլ էսպես է միշտ.
Ինչքան ցավ եմ կըրել ու վիշտ,
Զանց եմ արել մեծահոգի
Սըխալանքը ամեն մեկի։
Եվ դու ասա, հոգիդ սիրես,
235
Եթե բարի չըլնենք էսպես,
Էս աշխարհքից ի՞նչ տի տանենք։
Լավը էն է՝ բարի լինենք.
Սիրենք իրար,
Ներենք իրար,
240
Մի-մի բան էլ եթե ճարվի,
Ուտենք էսպես ընկերովի։
— Բարությո՞ւնը… հա՛, էդ հարցում
Հենց ես էլ եմ էդպես կարծում,
Եվ պատրաստ եմ ուտեմ էնքա՜ն,
245
Որ ինչ նոթի ու սոված կան,
Ողջ լիանան…
Ո՜ւֆ, շո՛ւտ արա՝ գընա՜նք, գընա՜նք…
Բայց որ շըներ դուրս գան հանկա՞րծ…
— Շընե՞ր… հը՛ հը՜… դու անհո՛գ կաց.