Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/220

Այս էջը հաստատված է


Էս ինչ խելոք ճար արի…
  Վարպե՛տ, շո՛ւնչըս… վարպե՛տ, մեռա՜…
Դուրս արի տե՛ս… վարպետն ո՞ւր ա…
(Ծլկում է. Գելը դուրս է գալիս էրվելով,
525 Ծխի մեջ— ուշքի է գալիս, որ վարպետը— չըկա)։


<Երկրորդ մաս>
I

Աղվեսը գելի մոտից փախած, Կըկվին ղրկում է, թե գնա հավար գցի, բոլոր կենդանիներին հավաքի, հայտարարիր գիլի անկումը, ես էլ գալիս եմ։

Բոլոր կենդանիներից հավաքված են հրապարակում ու մի կողմից էլ գալիս են։ Աղմուկ, հուզում, իրարանցում։ Կըկուն մեյդան է բաց արել։

         — Կուկու, կուկու,
         Բոլոր կըկուներ,
         Բոլոր նըկուներ,
         [մահ] [անխիղճ] Վե՜րջ, վե՜րջ գիլին,
         Բըռնակալին,
         Գետին զարկեց
         Աղվեսը մեծ.
         Կեցցե՛ աղվես։
Կուկու, կուկու,
Բոլոր կըկուներ,
Բոլոր նըկուներ,
Եկեք միանանք,
Սարին տիրանանք.
         Սարը մերն ա,
         Դարը մերն ա,
         Տարա-րի՜-րա՜,
         Տարա-րի՜-րա՜,

214