Ուռռա՜
Այո՛, մանավանդ ներքին թշնամիներից…
Ո՞վ գիտի այժմ ամեն մեկիդ կողքի կանգնածը ի՞նչ է մտածում. տեսա՞ք հավին։
[(Մի քանիսը վախեցած՝ ոնց են)]
— Այո՛, այո՛, ճշմարիտ է, էս րոպեիս էլ իմ կողքի կանգնած էս խոզը. (Խոզը ուզում է դուրս պրծնի)։
— Ո՛չ, արի էստեղ…
Աղմուկ, աղաղակ, բռնում են, մի քանիսը ուզում են հեռանան…
Աղվեսը— Այո՛, որոնց խղճմտանքը մաքուր չի՝ նրանք պետք Է հեռանան… Վտանգ, ամեն կողմից վտանգ…
Եվ մենք ստիպված ենք մահվան պատիժ սահմանել…
Առաջ է գալիս մինը — Բայց, ընկեր Աղվես, չէ՞ որ մենք վերացրինք մահապատիժը, դա գիլի օրով էր ընդունված։
Աղվես.— Բայց դուք մոռանում եք, որ գիլի օրով դա միայն գիլի քմահաճույքն էր և անիրավություն, իսկ այժմ ընդհանուրի կամքն է և սուրբ է և ինքնապաշտպանություն է միայն…
(Խոսողի դեմ՝ կանգնիր — պրովակատոր և այլն)
Նույն խոսողը — Ես կարծում եմ, մենք օրենք պիտի ունենանք…
Աղվես. — Ո՛չ, մեր օրենքը մեր խիղճն է… ահա ես ամենքիդ խիղճը. և երբ ամենքը մեզ հետ են — մեր խիղճն է…
Ձեներ խոսողի հասցեին — Բավական էր.
— Բայց մենք ազատ ենք խոսել և այլն…
(Ամբոխին է պատկանում)։
Աղվես. — Ազատությունը, ընկեր, ընդհանուրինն է, ոչ թե ամեն մեկին առանձին. եթե ամեն մեկն իրեն առանձին ազատ համարի— էլ ի՞նչ եք ինձ ընտրել, էլ ես ինչ եմ— ի՞նչ կասեք, ընկերներ։
Ամբոխը — Այո՛, այո՛, ճիշտ եք ասում, կեցցե՜…
Աղվես — Այժմ գնացեք ազատ ապրեցեք,
Ամենքդ ձեր բնում
Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/224
Այս էջը հաստատված է
218