Ձագ հանեցեք,
Երգեցեք… և այլն։
|
|
Երբ ասում է մաքրենք, [մինը] չախկալը սկսում է նշան դնել բոլոր [չախկալների] բորենիների վրա։
— Ի՞նչ ես անում…
— Սրանց բոլորին պիտի մաքրել։
([չախկալներից] Բորենիներից որը սարսափած փախչում է, որը ոտի տակ ընկնում, փչանում)։
Աղվեսի ճառի ժամանակ կկուն միշտ հրճվանքի մեջ է և անհանգիստ. իբրև նրա հեռու և անդադար կանչում է —
Կուկու, կուկու,
Բոլոր կըկուներ,
Բոլոր նըկուներ,
Եկեք միանանք
Ապրենք, լիանանք,
Դարը մերն ա,
Սարը մերն ա,
Տարա-րի՜-րա՜,
Տարա-րի՜-րա՜,
Ի՜նչ լավ դար ա,
Ի՜նչ լավ սար ա։
|
|
(Ու կտցահարում է կողքին կուչ եկած կատվի գլուխը)։
Կատուն.— Քեզ ի՞նչ եմ արել։
Կըկուն. — Ամառը սրահի շվաքում, ձմեռը թոնրատան տաքում, ամառը հով կոճի տակին, ձմեռը տաք թոնրի կողքին…
մաքո՜ւր, իստա՜կ
հագիդ մուշտակ,
նազով-մազով,
արև չես տեսել,
անձրև չի ծեծել,
անձրև չըկա,
արև չըկա,
ձըմեռ-ամառ
|
|
219