Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/227

Այս էջը հաստատված է

Աղվեսը.— Այո՛, ընդունեմ…
(Ծափեր և աղմուկ)։
Աղվեսը.— Այժմ լսեցեք, թե ինչ եմ ասում։
Մինը.— Հրամայի՛ր…
Աղվեսը.— Ո՛չ, հրամայել էլ չըկա… Այժմ մենք հավասար ընկերներ ենք. սակայն երբ ինձ ընտրել եք, և երբ ձեր շահը հրամայի, որ ես հրամայեմ—կհրամայեմ ձեր անունով։
(Աղմուկ,— Այո՛, այո՛, հրամայի՛ր, մենք պատրաստ ենք)։
Այժմ ձեր փրկությունը մեր հեղ<ափոխական> նոր կարգի պաշտպանությունն է հեղ<ափոխությունը>. և երբ էդ հեղ<ափոխությունը> դրել եք ինձ վրա, ես խնդրում եմ, որ ամենքդ երդվեք ինձ պաշտպանելու, որ կարողանամ ձեզ պաշտպանել…
Ամբոխը. — Երդվում ենք… քո պոչով։
Ամենքի համար չի, միայն պոչավորների.
(Ոչխարը— ես էլ պոչ ունեմ)։
Դեռ էդ վեճ է,
Պոչ է, թե չէ։
— Կարճ է։
— Կաճե՛։
Երբ խոսում են բոլորի եղբայրությունից, սկսում են համբուրվել. շունը նապաստակի հետ, կատուն մկան և այլն։ (Մեկի գլուխը մնում է մյուսի բերնում)։
Մի տեղ աղմուկ— շունը նապաստակին խեղդում է, ասում է — համբուրվելիս շրթունքս կծեց, մյուս տեղ ուրուրը՝ հավին և այլն։
(Դրանց դատը հետո )։
Առաջ է գալիս գիշատ. (?) — Մենք այժմ մի նպատակ պիտի ունենանք— մեր ամենքիս սրբազան պարտականությունն է պաշտպանել քեզ մեր կյանքով—
(Դիմում է ամբոխին)—Համաձա՞յն եք, ընկերներ…
Ամբոխը. — Համաձայն ենք, ուռռա՛, կեցցե՛ աղվեսը…
Ամենքիս ապահովությունը պահանջում է, որ դու ապահով լինես, ամենքիս երջանկությունը պահանջում է, որ դու

221