Որ դողում եք.
Սարին եք ապրում՝
Սարի տերը չեք,
Ծառին եք թառում՝
Ծառի տերը չեք,
Գիշեր ու ցերեկ,
Թե քուն, թե արոտ,
Մի հանգիստ ժամի
Մնում եք կարոտ։
Դողդողում եք
Ու սողում եք
Ամբողջ Ձեր ողջ կյանքում
Գիլի ճանկում։ (— Կեցցե՜…–
Սը՜սս… )
Սար է—նրանն է,
Ծառ է—նրանն է։
. . . . . .
. . . . . .
Ձագ եք հանում՝
Նա է տանում։
(Ձայներ—ճշմարիտ է)
Շարժում։ — Սը՜սս, մի խանգարեք)։
— Ահա Կըկուն,
Աղքատ, անքուն—
Լաց է լինում
[իրեն] Դատարկ բընում.
Ընչի՞ համար, ասեք խնդրեմ,
Ի՞նչ է արել, ե՞րբ և ո՞ւմ դեմ… [լացը]
Որովհետև մեր սարերում [աշխարհում]
Էնպես դաժան կարգ է տիրում,
Որ դու իրավունք չունես
քո բնումը ձու ածես, ձագ հանես,
ձագեր՝ հանելու
մի օր մի գել
կարող է զըրկել…