Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/242

Այս էջը հաստատված է
1893


ՇԵԼԼԻ

«ԲԱՐԻ ԳԻՇԵՐ»

Բարի գիշե՞ր.— օ՜, ո՛չ, երբեք, իմ անգին,
Նա բարի չէ, երբ սերս հեռու կըվանի.
Թող անցկացնեմ նրան քեզ հետ ես անքուն,
Այն ժամանակ բարի գիշեր կըլինի։

5 Մի՞թե կլինի բարի գիշեր առանց քեզ,
Եվ կարո՞ղ եմ քո կարոտը ես տանել.
Ողջ մոռացած, դողալ, սիրել կուզեմ ես,
Սրան պիտի բարի գիշեր անվանել։

Լավ է գիշերն, որ գիշերով քնքուշ ենք,
10 Սիրող սրտից վիշտը փախչում է հեռի,
Բայց մենք նրան բոլորովին չըհիշենք—
Այն ժամանակ բարի գիշեր կըլինի։

236