Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/246

Այս էջը հաստատված է

Հ. ՀԱՅՆԵ

ԹԱՓԱՌԻՐ

Երբ որ կինը քեզ կըթողնի,
Շուտով մյուսին դու սիրիր…
Բայց ավելի լավ կըլինի,
Մախաղն ուսիդ թափառիր։

5 Կըհանդիպես կապույտ լճի,
Վերան ծառեր են թեքվել…
Կարող ես քո հոգուդ միջի
Վիշտը այնտեղ դու թափել։

Կըբարձրանաս սեպ-սեպ լեռներ
10 Հառաչելով ծերի պես,
Բայց երբ հասնես գագաթն ի վեր,
Արծըվի ձայն կըլսես։

Դու էլ իսկույն, արծիվ կտրած,
Կըզգաս— հզոր ես դարձել,
15 Որ ազատ ես, և այնտեղ— ցած
Շատ քիչ բան ես կորցըրել։

240