Ելնում է ահա Հըզոր Օլեգը
Խենթ խազարներից վըրեժ առնելու,
Նըրանց համարձակ հարձակման համար
Գյուղերը սըրի-հըրի մատնելու։
5
Եվ իր համհարզով, հագած կուռ զրահ,
Գընում է նա սեգ նըժույգի վըրա։
Մըթին անտառից նրա հանդիման
Գալիս է ահա վըհուկ ծերունին,
Մութ գալիքների մեկնիչն ու հըման,
10
Կյանքում հընազանդ միայն Պերունին,
Աղոթք ու հմայքով ողջ դար անցկացրած։
Եվ Օլեգ ծերին ընդառաջ գընաց։