Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/252

Այս էջը հաստատված է



20 Արդյոք տանջված մի թշվա՞ռ էր
Հանգիստ գըտած ջըրի տակ,
Մի գետակուր ձըկնո՞րս էր էն,
Թե՞ գինեմոլ մի ջահել,
Թե՞ անըզգույշ վաճառական
Հարամու էր պատահել…

25 Ընչի՞ն է պետք… Աչք ածելով
Ըշտապում է գյուղացին,
Ոտից բըռնած, ետ քարշ տալով
Ջուրն է տանում խեղդվածին։
Ու թիակով գետի եզրից
30 Ջուրը հըրեց նա նըրան,
Ու դիակը գընաց՝ նորից
Փընտրի խաչ ու գերեզման։

Մեռելն երկար ջըրի միջին
Ցած էր իջնում ճոճվելով,
35 Աչքով ճամփեց մեր գյուղացին
Ու տուն դարձավ կանչելով.
— Դեսը կորեք, ա՛յ լակոտներ,
Եկե՛ք, բան տամ ձեզ— տանեմ,
Ամա թե որ ձեն եք հանել,
40 Հոգիներըդ կըհանեմ։

Գիշերն ուժգին բուք վեր կացավ,
Գետն ելնում է, որոտում…
Մարխը արդեն էրվեց, հանգավ
Լուռ ու ծըխոտ խըրճիթում։
45 Ողջ քընած են։ Անքուն պառկած
Միտք է անում գյուղացին…
Բուքն ոռնում է… մին էլ հանկարծ
Լուսամուտը բախեցին…

— Ո՞վ ես։— Ներս թող, ա՛յ տանտեր, նե՛րս…

246