Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/258

Այս էջը հաստատված է



1902



Ֆ. ՇԻԼԼԵՐ

ԱՆՁՈՒԿ

Ա՜խ, վայրենի, սառն ու խավար
Էս անդունդի խորքերից
Թե գըտնե՜ի մի ճանապարհ
Ու ապրե՜ի ես նորից…

5 Ահա հեռվում ճոխ բըլուրներ
Մըշտագարուն, ծաղկազարդ։
Ինչո՞ւ, ինչո՞ւ չունիմ թևեր,
Այնտեղ թըռչեմ ես ազատ։

Քընարն այնտեղ ուրախ հընչում,
10 Խոսում է ձայնն երկընքի,
Զեփյուռները մեղմով շընչում,
Բույր են խընկում գարունքի։

252