Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/259

Այս էջը հաստատված է

Պերճ սաղարթում շողշողում են
Պըտուղները ոսկեվառ,
15 Չըկան այնտեղ բուք ու ձըմեռ
Ու ծաղկունքը միշտ դալար։

Ա՜խ, ինչ լավ է՝ այն անխըռով
Ջինջ օրերի լուսի մեջ,
Այն անթառամ ծաղկանց բույրով
20 Հարբել անվե՜րջ ու անվե՜րջ…

253