ԱՄՄԱՐ
Կուզեի հալվել, ձուլվել իմ երգին Ու այս տողերում թաքնվել ծածուկ. Որ երբ կարդայիր մի օր, իմ անգի՛ն, Կարող լինեի անտե՜ս, կամացո՜ւկ, 5 Ամեն հընչյունի, ամեն խոսքի մեջ Դիպչել շուրթերիդ, համբուրել անվերջ…