Լուսինն աղոտ լույս է փըռում
Իմ աշխարհին մայրենի,
Կուչ է գընում կապույտ հեռվում
Ճերմակ շարքը լեռների։
5
Ձեն չի գալիս ոչ մի կողմից,
Վրաստանը մութն ու լուռ.
Վըրացին է հաղթված քընից,
Տընքում տանջված ու տխուր։
Մենակ եմ ես։ Քընած է նա,
10
Քընած շուրջըս ու հեռու…
Ա՜խ, աստված իմ, քընա՜ծ, քընա՜ծ,
Ե՞րբ է արդյոք զարթնելու…