Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/272

Այս էջը հաստատված է

ԿՈՐՍԱԿ

Ամբողջ գիշերը խոսեց անդադար
Սոխակն հասմիկի թըփում բուրավետ,
Ու հենց արշալույս բացվեց ոսկեվառ,
Թըռավ առաջին պայծառ շողի հետ։

5 Ողբում են հակված ճյուղերը թափուր
Անցած գնացած ժամերն աննըման,
Մով ծաղիկներից թափվում են լուռ-լուռ
Գոհար ցողերը— արցունքն անջատման։

266