Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/279

Այս էջը հաստատված է

      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
20 Ի՜նչ ենք մենք․․․

Մեր ինչի՞ն է պետք, թե հաշտ ու զոհի
Ծուխն ու ճենճերը երկինք է ելնում,
Թե ծիլ ու ծաղիկ գետինն են ծածկում,
Թե բար ու պտուղ ծառերն են զուգում,
25 Եվ կամ սրբազան ջուրը Գանգեսի
Թավալում է պարզ խաղաղ հովիտում։
      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
      Ի՜նչ ենք մենք․․․

Քե՜զ, անմահ Ինդրա, ո՜վ աչքի խընդում,
30 Ամենքից պաշտված դու գանձ երկնային,
Չենք կարող, աստվա՛ծ, մենք քեզ աղոթել
Որ մեր խորհրդով չանարգենք բնավ
Քո աստվածային լըսելիքը սուրբ։
      Երկի՛նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
35 Ի՜նչ ենք մենք․․․

Իզուր մերժեցի ես մահը դաժան
Եվ անտառների խորքերումը խուլ
Սրբազան հեղումն արի լիասիրտ,
Որ աստվածների սըրտերը մեղմեմ,
40 Ո՜հ, նրանք փախան իմ մոտենալիս։
      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
      Ի՜նչ ենք մենք․․․

Ու՞ր են ակները էն պարզ ջրերի,
Ուր մեր ծարավը կոտրել կարենանք,
45 Լոկ անասունի ոտքի տեղերի
Հոտած ջուրն է մեր ըմպելին միակ։
      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
      Ի՜նչ ենք մենք․․․

273