Կար ժամանակ, որ ծաղկում էր
Մեր աշխարհքը անխըռով,
Աստծո տաճարն որոտում էր,
Թընդում էր տոն օրերով։
5
Աղմըկալի մեր դպրոցում
Երգում մանկունք մեր մատաղ,
Շողում էին լիքը հանդում
Սուր գերանդին ու մանգաղ։
Այժմ թափուր եկեղեցին,
10
Դպրոցը փակ, խըլացած,
Արտը կըծղած հանդի միջին,
Թավ պուրակը դատարկված.
Ու գյուղն էրված մի տան նըման
Կանգնած ավեր, ամայի,
15
Ո՜ղջ պապանձված, լուռ չի միայն
Դամբարանը ահռելի։