Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/284

Այս էջը հաստատված է



1911



ԹՈՄԱՍ ՀՈՒԴ


ՓՈԹՈՐԻԿ

Ծովը խառնըված,
Շանթ, հողմ ու կարկուտ.
Երկինքը բըռնած
Մեգ, մըռայլ ու մութ։

5 Խըռոված տարերք
Իրար են եկել,
Երկինք ու եզերք
Փակել, մթագնել։

Ծովի ահագին
10 Խորքերն հիմն ի վեր,
Ավազն ալիքին
Խառնող դուք ուժեր,—

278