Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/285

Այս էջը հաստատված է



Ի՞նչ եք շըպըրտում
Ցայտերն ամպերին,
15 Ի՞նչ եք ըսպառնում
Ձըկնորսի նավին։

Կըռվում տըրորված,
Դալկացած հեգին
Մի տաք փըրփըրած
20 Ջրի հորձանքին։

Կայծակի փայլով
Թողեք խեղճ մարդուն,
Թողեք ապահով
Հասնի իրեն տուն։

25 Էնտեղ ձեռները
Մեկնած երկնքին՝
Մընում են փոքրերն
Իրենց հայրիկին։

Կինն էնտեղ լալով
30 Աղոթք է անում…
Ի՞նչ եք աղքատի
Նավին ըսպառնում։

Օ՜, հասի՜ր շուտով,
Աստված բարերար,
35 Հուզված է ծովը,
Երկինքը՝ խավար…

279