Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/287

Այս էջը հաստատված է
1917


ԲՅՈՐՆՍ

ԹԵ ԼԻՆԵԻ ԱՆԱՊԱՏՈԻՄ…

Թե լինեի անապատում մեռած հավետ,
                                                   Մեռած հավետ,
Բախտ կըլիներ ինձ անպատում, միայն թե քեզ հետ,
                                           Միայն թե քեզ հետ…
5 Իսկ թե ըլնեի միահեծան տերն աշխարհքի,
                                               Տերն աշխարհքի,
Դու կըլնեիր ամենաթանկ զարդն իմ թագի,
                                               Զարդն իմ թագի։

281