Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/303

Այս էջը հաստատված է



ԹՌՉՈՒՆԻ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
              Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
              Կեղևը կապույտ։

5 Նըրանից հետո աչքըս բաց արի
              Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
              Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,
10 Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
              Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
              Ամեն տեղ գընում,
15 Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
              Էլ չեմ հասկանում։

297