Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/318

Այս էջը հաստատված է



Գուցե հանկարծ հիշես մեկին
Քեզնից հեռո՜ւ, արհամարհված
Ու տըրոփե սիրտըդ կրկին.
Ինչպես երբեմն— ինձ նվիրված։

45 Իմ հանցանքն էլ գուցե հիշես—
Որոնք միայն քեզ են հայտնի,
Տանջանքներս էլ հիշիր նույնպես,
Եվ հույսերըս [անդառնալի]։

[Զգացմունքներս ողջ խորտակված
50 Գոռոզությունս, որ ընկճեցիր,
Նույնիսկ հոգիս քեզնից լքված
Թողնում է ինձ— անշունչ մի իր․․․]

Ողջ անցել է։ Զուր են խոսքերն,
Եվ իմ խոսքից զուրը— չըկա.
55 Բայց [վրդովված միտքն՝ ապստամբ]
Դուրս է հորդում նա ակամա։

Մնաս բարյավ։ Այսպես կըտրած
Իմ հարազատ կապերն ամեն,
Մերժված, մենակ, սիրտըս կոտրած,
60 Էլ ի՜նչ մահ է ինձ [հարկավոր]։

312