Գեղը գեղ չի, թե նման է մեր գեղին,
Ցեղը ցեղ չի, թե նման է մեր ցեղին․
Աստված էսպես երբ որ պատիժ ուզեց մեզ
Մեզնից հանեց առաջնորդներ սևերես,
5
Գնան բերեն օտարներին մեր աշխարհ,
Որ չափեին մեր հանդերը ծաղկավառ,
Մեր հողերի պլանները հանեին,
Մեր սարերում սիպտակ բերդեր շինեին։
Մեր սարերում սիպտակ բերդեր շինեցին,
10
Մեր հողերի պըլանները հանեցին,
Հիմի բացվեն կոկոնները ծառերի
Պիտի տեսնի նոր գարունը մեզ գերի։