Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/330

Այս էջը հաստատված է
1916


ԼԻ-ԹԱՅ-ՊՈ

ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԸ

Տըխուր նըստած լուսամուտի առաջին
Կարում էի մետաքս բարձին խոնարհած։
Ծակեց ասեղն—արյուն ծորեց իմ մատից,
Սիպտակ, սիպտակ վարդի վրա ասղարուր։
5 Խոշոր, խոշոր սիպտակ վարդը կարմըրեց։

Քեզ վրա էր միտքս դառնում հենց անվերջ…
Դու հեռու ես, հեռո՜ւ, հեռո՜ւ կըռվի մեջ…
Այժմ էնտեղ քո արյունն է՞լ չի ծորում…
Ու լճացան արցունքները իմ կարոտած աչքերում…

10 [Երկար, երկար լալիս էի ու կարում։]
Տըրոփ, տըրոփ…
Ձիու ոտքի տըրոփյուն չէ՞ր արդյոք էս…
Թըռա տեղից… նա է… եկավ վերջապես…
Բայց, ա՜խ, էն լոկ խեղճ իմ սիրտն էր տըրոփում։

15 Նորից նստած լուսամատի առաջին,
Թափվում էին արցունքներըս [էն բարձին]
Ու ջինջ, որպես մարգարիտներ ցոլցըլուն
Կարմիր կարմիր վարդի շուրջը ցոլցըլում։

324