Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/331

Այս էջը հաստատված է

ՄԱ-ԽՈՒԱՆԳ-ԹՈՒՆԳ

ՄԵՐԺՎԱԾԸ

Տանձենու ծաղկից պսակ հյուսեցի,
Պատուհանի մեջ դըրի դիցուհուս։
Ապրիլ ամիսն էր։
Լուսին գիշեր էր։

5 Ու հոգնած ձենով, քնարիս վրա
Կարոտն երգեցի, կարոտն ինձ տանջող։
Էդ էլ էն գիշեր,
Նրանց տան առջև։

Մյուս օրը— սիրունի կրծքին
10 Մեխակ տեսա ես
Կարմիր մեխակ՝
Հարևան ծաղկոցից։

Մտա սենյակըս, դուռը փակեցի,
Ու երկար լացի.
15 Ինչո՞ւ, ա՜խ, ինչո՞ւ նա ինձ վշտացրեց։

Էն օրից նզովեցի մեխակները ողջ։
Անքուն տանջվում եմ գիշերներն ամբողջ
Կտոր-կտոր ջարդեցի իմ քնարը…

325