Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն գիդեմ ոչ՝ որդիանց-որդի
ճանկել էր մի գառան մորթի։
5
էկավ մի օր ձմեռնամըտին
Կատվի կուշտը տարավ մորթին.—
«Բար՚աչողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Ասծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
10
Մի գդակ կարի—գըլխիս հարմար.
Վարձդ կըտամ, միամիտ մնա,
Միայն խնթրում եմ շատ
չուշանա»։
—«Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, խո մի Քուրք չի․
15
Քու թանկագին խաթեր համար
Ուրփաթ օրը համեցեք տար.
Փողի մասին ավելնորթա,
Մեր մեջ խոսալն էլ ամոթ ա,
Ի՜նչ վենձ բան ա, առ՜ հե՛ր
օխնած,
20
Հա՛, հա՛, հա՛… մի գդակի վարձ…»