Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/371

Այս էջը հաստատված է
1887
ԱՐԵՎ ԵՎ ԼՈՒՍԻՆ
(էջ 97)
'Աղ'
(առաջին տպագրություն)
ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

(ժողովրդական ավանդություն)

Ասում են՝ իբրև կապույտ երկնքում
Կա մի լուսեղեն ապարանք սիրուն
Այնտեղ եթերքում, ամպերի վրա
Ամուր, անսասան միշտ կանգնած է նա։
5 Նրա դռներին չկա պահապան․
Ոչ մոտից անցնող, ոչ լսվում է ձայն
Եվ այդ դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին,
10 Վերև են քաշած մինչ արմունկները․
Խմոր է հունցում և անուշ երգում,
Որ փափկահնչյուն լռին եթերքում
Անոսր այրերը թեթև տատանում։
Ահա համրընթաց, ձյունափայլ, ճերմակ
15 Ամպերը կտրած մեկմեկու քամակ
Ինչպես գնայուն լեռներ ահագին,
Ունկնդիր են այն քաղցրալուր երգին։