Դուրս եկավ իսկույն իր գործին գնաց․
Բայց ապտակ կերած օրվանից դեսը
55
Խմորոտ մնաց քիթն ու երեսը։
Սակայն գեղեցիկ Արեգակն այժմ էլ
Ամոթ էր քաշում ցերեկով շրջել.
Եվ մայրիկն ահա տալիս է աղջկան
Մի բուռ լիքն ասեղ, և ասում նրան.
60
— Սրանցով, ահա, եթե նայեն քեզ
Նրանց աչքերը դու կըծակծըկես։
Արևը շիկնած, մեծ ապարանքից
Դուրս եկավ երկինք, ամպի արանքից
Եվ իր լուսովը ջինջ, ճաճանչափայլ,
65
Նա լուսավորեց երկիրը մռայլ։
եվ զվարթացավ բնությունն ամեն։
Բայց մինչև այսօր ոչ մի հողեղեն
Չի կարող նայել լուսատու դեմքին.
Աչք է ծակծկում, ասեղ կա ձեռքին…
70
Մեկը ցերեկով, մյուսը գիշերով,
Քույրն ու եղբայրը շրջան առնելով,
Երկար ժամանակ իրար չըտեսան,
Սաստիկ կարոտից տանջվել սկսան։
Մայրը որոշեց, որ երբեմնապես
70
Իր զավակները գնան միմյանց տես.
Այդ տեսակցության ժամին կարոտած
Քույրն ու եղբայրը գրկում են միմյանց.
75
Իսկ քույր ու եղբայրը երբ որ գրկվում են,
Մարդիկ մի առ ժամ լույսից զրկվում են։
Սևագիր պատառիկներ
Այնտեղ-երկնքում, կապույտ երկընքում.
Վերև-երկընքում, կապույտ երկընքում,
Որտեղից [կարմիր] պայծառ արևն է ծագում,
Արևածագի ամպերի գըլխին.