Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/377

Այս էջը հաստատված է

«Ո՞վ է ջահիլ են խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտանց հանած ահն ու վախը
Ծովն է անցնում գիշերով։

Ծովն անցնում է մյուս ափերից
Մեր Թամարին համբուրում․․․
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռքից․․․
Ինչի՞ տեղ է մեզ դընում․․․»․

Էսպես ասին վիրավորված
Կըղզու միջի ջահիլներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լույսը հանգսցրին մի գիշեր։

Մոտ է ձայնը․ խոլ խավարում։


1894

ԵՐԿԻՆՔ ՈՒ ԵՐԿԻՐ

(էջ 195)

ՀԲ

1 Յուր խոր հայացքով երկինքը մի օր
15-17 Յուր հազարավոր աչքերը բանում,
Հիացած նայում սիրուհու վերա,
29 Որոնք փրփրում են, ուռչում, բարձրանում,
24-25 Փռում են իրար բոլոր փոռքերը
Յուր բոլոր տենչերն, այրվող կրքերը,
28 Եվ երբ չի հասնում յուր անհաս սերին,
34 Հազար շրթունքով սարերի ծայրից
38-39 Տանջում է ուժգին, վառվում է սերը
Հուզվում են փրփրում նորա ջրերը