ԱՆԻԾԱԾ ՀԱՐՍԸ
Էյ, մի ղարիբ թռչուն եմ ես,
Ման եմ գալիս երգելով,
Ընկեր չունեմ, տեր չունեմ ես,
Սիրտըս լիքն է վերքերով:
5
Էյ, սիրուն, գիտես դու էլ
Էս խոր [վերքերն] [վախերն] ախերն ով է
տվել:
Ծով ու ցամաք անց եմ կացել
«ախ»-երով,
Երկրե-երկիր գովքըդ արել
10
Հազար տեսակ խաղերով:
Էյ, սիրուն, գիտես դու էլ
Էս հուր խաղերն ով է տվել: