Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/380

Այս էջը հաստատված է

Դու էլ մի օր դուրս եկ, լըսիր,
Ինչ եմ երգում քեզ համար,
15 Դու էլ մի օր հետս խոսիր,
Գոնե ժպտա մի անգամ...

Ախըս մարեց, խաղըս մարեց,
Ես էլ հանգա, մարեցի...
Է՜յ, սիրուն, գիտես դու էլ՝
20 Էս հուր խաղերն ով է տըվել...

-Աշուղ, աշուղ, ձենիդ ղուրբան,
Ի՜նչ անուշ ես դու երգում,
Ա՜խ, ո՞վ է քեզ տանջում էդքան,
Տանջվի թող նա աշխարհքում:

25 [Այսպես] ասաց, [հարսն]
Մին էլ հանկարծ
Բացվեց դուռք
Ու դուրս եկավ


__________
13-16 Դուրս ե՜կ, սիրուն, [տես] գարուն է
Դուրս ե՜կ, սիրուն, արևի տակ շողը
Է՜յ գարուն է դուրս եկ սիրուն,
Տես ինչ անուշ արեգակ,
Ծաղիկները բացվեցին
Վարդն էլ բաց<վեց>
Խոսիր, սիրուն,
Թռչունները խոսեցին,
[Դուրս եկ, սիրուն, տես ինչ շքեղ
Բացվել են վաղ ծաղիկներ]
Թեկուզ դուրս եկ, կարոտս առնեմ,
Ձայնըդ լըսեմ գեթ մի օր...
17-18 [Ախըս հատավ, խաղըս հատավ,
Կանցնի նաև վառ գարուն]
21 Աշուղ, աշուղ, ձենիդ [մատաղ]
23 Ո՞վ է [արդյոք] տանջում քեզ,
25 ասավ
28 Վրա հասավ