Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/394

Այս էջը հաստատված է
ԹԼ

9 Լույս է տալի երկա՜ր դարեր
25 Նա կտեսնի այն մշտավառ

ԲԲ

25 Նա կտեսնի այն մշտավառ


1905
ԳԱՌՆԻԿ ԱԽՊԵՐ
(էջ 129)
Հսկ․

Սկզբում 8 տող որոնք հետագայում հանվել են․

Մայրիկը մեռավ, հայրիկը մեռավ
Մանուկն ու Մանուշ անտեր մընացին․
Մարդիկ անկշտում, մարդիկ անիրավ,
Փոքրիկ որբերին եկան ղըրկեցին։

Ու նըրանք անտունն նըրանք հալածված
Ելան, բըռնեցին իրարու ձեռքից,
Անծանոթ ճամփով, տկլոր ու սովախ
Հեռացան, կորան էն չար աշխարհքից։

46-րդ տողից հետո՝

—Ա՛խ, իմ Մանուկ, որբ ու անտեր,
Իմ անլեգու Գառնիկ ախպեր,
էլ ո՞նց անեմ, ի՞նչ անեմ ես․
47 Կանչում է խեղճ Մանուշ էսպես,
54 Հեռու հանդում
68 Լըսում են նըրանք վըրդովված հոդով
89 Ցած ե՛կ, տեսնենք՝ էդ ո՞նց եղավ