Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/400

Այս էջը հաստատված է

Դրոշակով իշխանական,
Ճամփա ելավ դեպի հսկան:
Գնաց, գնաց, գնաց հասավ.
Ու վիթխարին մին էլ տեսավ՝
Էն իր թողած մանրերն ահա
Կրկին եկան իրեն վըրա.
Ձի են քշում,
մոտ են գալիս,
Թուր են քաշում,
Հարայ տալիս,
Ու ծակըծկում...
Խիստ բարկացավ էստեղ հսկան,
Ու, ցասումով հսկայական,
Մի ժայռեղեն սար առավ մեծ,
Մինչև երկինք վեր բարձրացրեց,
Որ անհամար զորքն իշխանի
միանգամից տակովն անի:
Հանկարծ... փըլվեց սարն ահագին,
Ինքն էլ մնաց նըրա տակին,
Ու կատարվեց էն խոսքն ահա,
Թե ուժեղից ուժեղն էլ կա,
Ու չկարծի երբեք ոչ ոք,
Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ:
           

ԲԲ

65 Ես ոչ մի տեղ ու ոչ մեկին:
99 Դուրս թափվեցին թագուստներեն,
100 Վըրա տըվին, ելան վըրեն,
106 Ձի են խաղցնում, նիզակ ճոճում,
125 Բուռն առավ իր բըռնովը մեծ,
133 Գնաց իր մորը պատմեց
162-ից հետո Հսկ-ի եզրաձակիչ հատվածը՝ առանց վերջին վեց տողերի: