Մուկն ու բողոճն ախպերացան,
Բուն շինեցին՝ մեջը մըտան:
Բողոճն ելավ աղբյուր գընաց,
Եկավ տեսավ՝ Մուկը մեռած:
5
-Վա՜յ,ախպեր ջա՜ն,
Զարկեց ծընկանն,
Օխտը ճամփի մեջտեղ նըստեց,
Հողը փորեց՝ տըվավ գըլխին.
-Վա՜յ, ախպեր ջան,
10
Վա՜յ, մուկիկ ջան…
Ծիտը եկավ: Էս որ տեսավ.
Ա՛յ սևավոր մորքուր, ասավ,
Հողն ինչո՞ւ ես տալիս գըլխիդ:
Բողոճը թե.
15
-Թահո՜ւ, թահո՜ւ.