Բողոճը թուխ հողագլուխ,
Ծիտիկն թևակոտոր,
Քարերն ի ձոր գըլդոր-մըլդոր
100
Ջրերը խոր պըղտոր-մըղտոր,
Ես որ լինեմ մազաքըձուձ
Մե՞ծ բան է...
-Հե՜յ վա՜խ, ափսո՜ս, հազա՜ր ափսոս,
Մուկիկի պես մարդը մեռավ,
105
Աշխարհքն էսպես մընաց անտեր:
Ափսոսացին էն գյուղացիք,
Սև կապեցին, սուգ նըստեցին:
- Վա՜յ, ո՞վ ասավ, ո՞վ ասավ...
-Հողագըլուխ բողոճն ասավ,
110
Թևակոտոր ծիտիկն ասավ,
Տերևաթափ ծառիկն ասավ,
Գըլդոր-մըլդոր քարիկն ասավ,
Պըղտոր-մըղտոր ջրիկն ասավ,
Մազաքըձուձ պառվիկն ասավ,
115
Մեծ մուկիկը մեռել է...
Էլ ո՞վ մընաց էս աշխարհքում,
Էլ ի՞նչ ապրենք էս աշխարհքում...
էսպես ասին,
Ու միասին
120
Ելան գընան
Գյուղահավան