Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/413

Այս էջը հաստատված է
Բնագետը

Ի՜նչ հրաշալի են բնության գործերը․
Տեսնում ես սրանք ամեն մինը
Ինչքան նման են էս ծաղկին-
Նայիր ծաղկի թերթիկներին․
Այժմ նայիր էս թիթեռին․․․
Նայիր գույնին, ձևին-
Նայիր ծաղկի առթջքին․
ու էս բզեզին-
Իրենց պաշտպանության-հարմարած

են ամենին

և էսպես, որ հյութը ծծի-ու թևերով

տանի փոշին

Բեղմնավորելու․
Դրա համար է հոտը-հյութը և․․․
 

Ծաղիկը

[Նարգիզ] քուրիկ, ի՞նչ է ասում սա․
[Նարգիզը]

չըհասկացա։


Աշակերտը

[Ինչպես է սրա ա<նունը>]
Էս ծաղկի անունն ինչ է, վարժապետ։

Բնագետը

Լատիներեն անունը-
Հայերենը չեմ իմանում․
Թե ինչ է ասում ժողովուրդը ես

չըգիտեմ-

ահա անցնող էն գյուղացին անշուշտ

գիտի.

սրանք ապրում են բնության մեջ

կենդանիների ու խոտերիր հետ,