Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/414

Այս էջը հաստատված է

Ի ծնե բնագետներ են—
— Է՜յ, բարեկամ, մոտ եկ խնդրեմ—
ծաղիկը ցույց տալով
Ի՞նչ եք ասում դուք սրան:

Գյուղացին

Ծաղիկ, պարոն.
Էդ ծաղիկը ապրանք չի ուտում:
Անպետք խոտ է—

Բնագետը

Անուն չունի՞ ես ծաղիկը:


Գյուղացին

Ես չըգիտեմ [պարոնի], սուտն ինչ

ասեմ, կարելի է, որ ունենան:

Իմ լուսահոգի հերը շատ ծաղիկների

անուն գիտեր…


Բ ինքնագիր մշակման պատկերը

Վերնագրի տակ՝
«Մարտ եկավ, մեծ գոլն ընկավ»:


1-ից առաջ՝
Մեծ գոլն ընկավ, ամպն որոտաց,

Որոտումքից խոսեց աստված.

—Ա՛յ հողեղեն՝ ի՞նչ կուզես տամ:

Քարե գլուխ, երկաթ ատամ…
ա
[Լայնածավալ բացվել են մաքուր ու

խոր]

բ
Լայնածավալ բաց է երկինք

Անհուն, լազուր աղբյուրներից
ա
[Կյանքն հոսում է լույս է հոսում]
բ
Հոսում է լույս, ջերմ ու անսպառ
ա
Միշտ նորոգում կյանքը նորից:
բ
Միշտ [զորացնում] կյանքը նորից: