Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/421

Այս էջը հաստատված է
1917
ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ՉԱՐՉԻՆ
(էջ 180)
Սևագիր հատվածներ

Հին զրույց է լույս է տալիս
Մեր մութ կյանքում, ինչպես արև,
Որ լավ տեսեք միշտ պատմելիս,
Մի ուժ կա սուրբ մեզնից վերև.

5 Մի ուժ կա սուրբ մեզնից վերև,
[Պայծառ] աչքով նայում է ցած,
Ու հանցավոր հոգին էն սև
Դեպի վերև դեռ չի նայած.

Դեպի վերև դեռ չի նայած,
10 Ով ուզում է թող նա լինի,
Փինաչի հեք, թե վեհապանծ
Թագը գլխին շահն Իրանի.
  
Թագը գլխին շահն Իրանի,
Շահաբասը ամենազոր...


______
2-4 Մեր մութ [ճամփին], ինչպես արև
[Թե] լավ գիտցեք [հոխորտալիս]
Մի ուժ կա սուրբ [կյանքից] վերև,
6 [Անքուն] աչքով [հսկում] է ցած,
8 [Նրան ազատ] դեռ չի նայած.
11 Փինաչի մարդ, թե վեհապանծ