Միսըդ վըրեդ վեր թափի,
Քըթիցդ ետ գա կերածդ
Հոպլա բըժիշկ պար արի
էս ինչ տեսակ ճար արի
բ
Ոչինչ, մի անգամ էլ իմ պապը
էդպես հիվանդացավ
— Հետո,
— Հետո… [պրծավ] մեռավ…
գ
Ոչինչ, ոչինչ.
ասում եմ մի անգամ իմ պապն էլ
էդ ցավով հիվանդացավ
— Հետո—
— Հետո… մեռավ
— Վա՜յ, պ. բժիշկ, մեռնելու ե՜մ
Բժիշկ էրվում եմ,
էդ է, է՜, համբերիր
քո դեղն էդ է…
— վա՜յ, բժիշկ մեռնելու եմ.
չէ, չես մեռնիլ, կապրես
դ
Չէ, մի վախիլ, դու մեռնիլ չես
Դու կապրես…
(շարունակում է երգել ու պարել)
Պ. բժիշկ էրվում եմ.
— էդ է, լավ է․
Համբերիր, դիմացիր, մինչև քըրտնես
Մի վախենար, էստեղ եմ ես..․
(տեսնում է կրակը սաստկանում է,
կամաց ծլկում է)։
— Վա՜յ-Վա՜յ, էրվեցի վարպետ
դուրս է պրծնում, տեսնում է
[աղվես] բժիշկը չըկա։ Գլխի է ընկնում
որ դարձյալ խաբվել է։