տարարիրա,
տարա֊րի֊րա,
ինչ լավ դար ա,
ինչ լավ սար ա…
(և կըտկըտացնում է կողքին կուտ, կուտ
կատվի գլուխը)
կատու— ես քեզ ի՞նչ եմ արել,
կըկու — ամառը շվաքում
ձմեռը տաքում
անձրև չես տեսնում
արև չես տեսնում
մաքուր իստակ
[հագիդ մուշտակ]
ձմեռ—ամառ կա՜ս քեզ համար.․.
(Կատուն տեսնում է, որ վտանգված է — վախեցած խեթ-խեթ նայելով հեռանում է)։
Երբ ասում է մաքրել
ներքին և արատաքին թշնամիներից—
մինը բոլոր չախկալների վրա նշան է դնում
— ինչ ես անում—
— նշաններ եմ դնում բոլոր չախկալների վրա։ Սրանցից պիտի մաքրվել։
(չախկալներից, որը փախչում Է, որը փչանում, ընկնում ոտի տակ)։
Երբ ասում Է — բոլորս
եղբայրներ ենք — սկսում
են համբուրվել՝ շունը նապաստակի
հետ, կատուն՝ մկան և այլն
մեկի համբույրի ժամանակ գլուխը
մնում Է բերանում: