Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն. Մեջտեղ կանգնած` միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն. Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի. Տանի՜, թողնի՜,— ո՞րն է բարին, ո՞ր սահմանում, է՞ս, թե էն։ Դեկտեմբերի 8