Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/485

Այս էջը հաստատված է

Ու թագավորը երրորդ անգամ կրկին

հարցնում է,

Չըկա մեկը, որ ցած համարձակվի

(խիզախ)

Բայց ամենքը լուռ են մնում ինչպես

առաջ

Եվ մի պաժ համարձակ ու մեղմ

[կամաց] (հեզ)

Դուրս է գալիս պաժերի վարանած

շարքից

Ու դեն է ձգում գոտին, լեն վերարկուն,
Եվ բոլոր մարդիկ ու կանայք շուրջը
Հիանալի երիտասարդին (ջահելին)

են նայում զարմացած:


Եվ ինչպես նա գնում է (մոտենում է)

դեպի ժայռի կառվածքը,

Ու նայում է անդունդի [մեջ] [ցած անդունդից]
Ջրերը, որոնց նա ներս էր կուլ տալիս
Խավարի բերանն այժմ մագիլով ետ է

տալիս-

Եվ ինչպես հեռավոր որոտումի

(ժխոր) աղմուկի հետ

Նրանք փրփրադեզ խուժում էին խավարչտին գիրկը:
Ու գալարվում է, եռ է գալիս, փրփրում

է ու ֆշշում է

Կարծես այնպես, ինչպես երբ ջուր ենք

խառնում կրակին,

Մինչև երկինք է ցայտում գոլորշի

դարձող