Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/49

Այս էջը հաստատված է


Ի՜նչ իմանաս Ըստեղծողի գաղտնիքները անմեկին —
Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
Որ Իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

Մարտի 30